ԱՄՆ-ում Facebook-ին տուգանել են 5 մլրդ դոլարով

Ընկերությունը ռեկորդային տուգանք կվճարի և պարտավորվում է կատարել նոր սահմանափակումները, ինչպես նաև փոխել ընդհանուր կառուցվածքը

ԱՄՆ առևտրի հարցերով հանձնաժողովը հայտարարել է Facebook Inc ընկերության նկատմամբ հինգ մլրդ դոլարի չափով տուգանք սահմանելու և անձնական տվյալների պահպանության պահանջների խստացման մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը:

«Facebook Inc ընկերությունը 5 մլրդ դոլարի չափով ռեկորդային տուգանք կվճարի և պարտավորվում է կատարել նոր սահմանափակումները, ինչպես նաև փոխել ընդհանուր կառուցվածքը, որպեսզի ընկերությունը պատասխանատվություն կրի ընդունվող որոշումների համար, որոնք առնչվում են օգտատերերի անձնական տվյալներին:

2018 թվականի ապրիլին Եվրահանձնաժողովը նամակ է ստացել Facebook-ից, որով ընկերությունը հաստատել է, որ 2.7 մլն օգտատիրոջ տվյալներ Եվրոպայում կարող էին հայտնվել Cambridge Analytica գովազդային ընկերության տրամադրության տակ: