Կասպից ծովում ադրբեջանական ՄիԳ-29 է ընկել

Ներկայում միջոցառումներ են ձեռնարկվում ինքնաթիռի անձնակազմի հայտնաբերման ուղղությամբ

Հուլիսի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ուսումնական թռիչք իրականացնող ադրբեջանական  ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռն ընկել է Կասպից ծովը։  Այս մասին գրում է РИА Новости-ն։

Նախնական վարկածով՝ ինքնաթիռն անսպասելիորեն անհետացել է ռադարների էկրանից: Նախնական տվյալներով՝ այն կործանվել և Կասպից ծովն է ընկել:

Ներկայում միջոցառումներ են ձեռնարկվում ինքնաթիռի անձնակազմի հայտնաբերման ուղղությամբ:

Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ վթարի պատճառները հետաքննելու համար:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության նավերը: