«Գրանտակերները» որոշել են՝ Հայաստանի անկախ հանրապետությունը իրենց սրտով չէ

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը

«Գրանտակերները» որոշել են՝ Հայաստանի անկախ հանրապետությունը իրենց սրտով չէ։

Հայկական պետականության քայքայումը առաջնային նպատակ դարձրած մի քանի կազմակերպություններ (Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ), որոշել են «ամբողջական» գնահատական տալ Հայաստանի երրորդ Հանրապետությանը:

Առաջարկել են Հայաստանի անկախության ողջ ժամանակահատվածին տալ «զավթում» գնահատականը:

Ըստ տրված պատվերում տեղ գտած առաջնահերթությունների, շեշտադրվում է դատական իշխանության նկատմամբ վստահության և լեգիտիմ ճանաչվելու հարցը: Անօգուտ է իրավական տեսանկյունից անդրադառնալ հարցին, քանի որ լեգիտիմությունն ու վստահությունը հիշատակված սուբյեկտային կազմի մոտ նույնանում է միայն սեփական ցանկությունների իրացման հետ: Նրանք լեգիտիմության առկայության ու բացակայության համար բավարար պայման են համարում միայն պատվիրատուի կամքի դրսևորումը:

Պարոնա՛յք «գրանտակերներ», եթե մի փոքր կապ ունենայիք իրավունքի հետ, ձեզ իրավապաշտպան կոչել չէիք կարողանա: Եվ մի խոսեք քաղաքացիական հասարակության անունից, թերևս միակ դերակատարումը, որ լիիրավ ձերը կարող եք համարել՝ ՀՀ վարչապետի աթոռին նստած անձի պատվերների անվերապահ կատարողի դերն է։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր