Կրծքի կաթում հզոր հակաքաղցկեղային տարր են գտել

Այժմ գիտնականները դրանում հետաքրքիր տարր են գտել, որը մասերի է քայքայում ուռուցքները, որոնք հետագայում դուրս են գալիս օրգանիզմից մեզի հետ

Կրծքի կաթի եզակի բաղադրության մասին բավական վաղուց են խոսում։ Այժմ գիտնականները դրանում հետաքրքիր տարր են գտել, որը մասերի է քայքայում ուռուցքները, որոնք հետագայում դուրս են գալիս օրգանիզմից մեզի հետ։

Ինչպես գրում է The Daily Mail-ը, ալֆա1H տարրը, որը կարեւոր է երեխայի զարգացման համար, ապացուցել է հակաուռուցքային ակտիվությունը՝ առանց առողջ հյուսվածքների համար ռիսկերի։

Մասնագետները հետազոտություն են անցկացրել՝ միզապարկի քաղցկեղ ունեցող 20 պացիենտի մասնակցությամբ։ Ալֆա1H-ի ընդամենը 6 ներարկումից հետո կամավորների մեզում հայտնաբերել են քայքայված ուռուցքի հետքեր։ Տարրի ներգործության սկզբնական էֆեկտը նկատելի է արդեն ընդամենը 2 ժամ հետո, ինչպես ցույց է տվել մեկ այլ հետազոտություն։ Միեւնույն ժամանակ, ուռուցքն ինքը դրա ազդեցությամբ փոքրացել է եւ դարձել պակաս ագրեսիվ։

Ալֆա1H տարրը օգնում է լակտոզայի՝ կաթի մեջ հիմնական շաքարի արտադրությունում։ Բայց ամեն բան փոխվում է, հենց որ տարրը փոխում է գործառույթն ու սկսում ձեւավորել հակաքաղցկեղային համալիրներ։

Հայտնի է նաեւ, որ եթե ալֆա1H-ը միանում է օլեինաթթվին, նրանք ձեւավորում են մի համալիր, որը «ինքնասպանության» է ենթարկում քաղցկեղային բջիջներին։

Hamlet Pharma Ltd ընկերությունը պատրաստվում է թեստավորել ալֆա1H-ը միզապարկի ուռուցք ունեցող պացիենտների վրա։ Բայց հետագայում այն կստուգեն նաեւ ուղեղի եւ աղիների քաղցկեղների ժամանակ։