Հայաստանի հյուսիսային մարզերում հուլիսի 25-ին օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում վայրկյանում 20-25 մետր արագությամբ։ Մնացած մարզերում կնկատվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա երկու օրերին աստիճանաբար կիջնի 3-4 աստիճանով։ Ինչպես -live24.am-ին ասել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանի անկման պատճառով օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում մինչեւ 18-20 մետր/վայրկյան։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +22+24, վաղը ցերեկը՝ +35+37։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,
Լոռիում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +19+24,
Տավուշում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +24+29,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37,
Արարատում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+37,
Արմավիրում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+37,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+28,
Արցախում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +29+34։
0Comments