Ռոնալդուն «հարձակվել» է ոստիկանի վրա

Ոստիկանը զարմացել է ֆուտբոլիստի պահվածքից, իսկ նրա թիմակից Գոնսալո Իգուաինը չի կարողացել զսպել ծիծաղը

Կրիշտիանու Ռոնալդուն Սինգապուրում մարզումների ժամանակ կատակել է տեղացի ոստիկանի հետ:

Report-ի փոխանցմամբ՝ մարզումների ժամանակ երկրպագուներից մեկը մտել է խաղադաշտ, որին տեղի ոստիկանները ցանկացել են հեռացնել դաշտից:

Այդ պահին Ռոնալդուն կատակելով ցատկ է կատարել ոստիկաններից մեկի վրա: Ոստիկանը զարմացել է ֆուտբոլիստի պահվածքից, իսկ նրա թիմակից Գոնսալո Իգուաինը չի կարողացել զսպել ծիծաղը: