Մեգան Մարքլին ու արքայազն Հարրիին մեղադրել են արքայազն Ջորջի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ

Մի փոքր ավելի հարգալից, չէ որ նա Անգլիայի ապագա թագավորն է

Արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին մեղադրել են արքայազն Ուիլյամի որդու՝ արքայազն Ջորջի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ:

Երեկ Քեյթն ու Ուիլյամը Instagram-ի պաշտոնական էջում շնորհավորել են իրենց որդու՝ արքայազն Ջորջի ծննդյան կապակցությամբ:

Նկարի մեկնաբանություններում շատերը շնորհավորանքներ են գրել, այդ թվում՝ նաև հայտնի աստղեր ու հասարակական գործիչներ:

Օգտատերերը նկատել են, որ Մեգան Մարքլի ու արքայազան Հարրիի շնորհավորանքում նշված չէր արքայազն Ջորջի ամբողջական տիտղոսական անունը:

«Մի փոքր ավելի հարգալից, չէ որ նա Անգլիայի ապագա թագավորն է»,- գրել է օգտատերերից մեկը: