Գիտնականները հիմնավորել են ձախ ձեռքով երեխաներին օրորելու սովորությունը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Գիտնականները հիմնավորել են ձախ ձեռքով երեխաներին օրորելու սովորությունը, գրում է Planet- today-ը:

Մարդկանց 72%-ն օրորելիս երեխաներին պահում է ձախ ձեռքի վրա: Ինչո՞ւ է այդպես: Գիտական աշխատանքի հեղինակները նշում են, որ հարցի պատասխանն այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է:

Նախկինում համարվում էր, որ այդ կերպ ավելի հարմար է օրորել երեխաներին, սակայն պարզվում է, որ այդպիսով մայրը ցանկանում է հաստատել իր եւ երեխայի միջեւ էմոցիոնալ կապը:

«Մայրը, որը ձգտում է առավելագույնս հաստատել իր եւ երեխայի միջեւ էմոցիոնալ կապը, միշտ նրան պահում է այն տեսանելի հատվածում, որի համար պատասխանատու է ուղեղի ձախ հատվածը: Այդ պատճառով պահում է երեխային ձախ ձեռքի վրա: Կարեւոր է նաեւ աջ ձեռքի գործոնը, քանի որ մարդկանց մեծ մասն աջլիկներ են»,- բացատրում են գիտնականները: