Նազենի Հովհաննիսյանը նշել է 36-ամյակը

«Նորից սկսում եմ ապրել… զրոյից։)»

Նազենի Հովհաննիսյանը երեկ դարձել է 36 տարեկան: Ինստագրամյան իր էջում դերասանուհի-հաղորդավարուհին այդ առիթով հետաքրքիր գրառում է կատարել՝ նշելով, որ սիրում է եւ սիրված է: 

«Մենք երբեք չգիտենք՝ ինչու ենք աշխարհ գալիս, բայց երեւի երբեք ոչինչ պատահական չի լինում։ Ամեն մարդ ունի իր ուղին։ Ես էլ՝ իմը։ Չգիտեմ՝ այն ուր կտանի ինձ, բայց հաստատ գիտեմ՝ որտեղից եմ սկսել. իմ ընտանիքից, գենից, ազգից ու հավատքից։ 1982-ի հուլիսի 18. ես ծնվեցի ու սկսեցի ինձ փնտրել... առ այսօր։ 2018թ., հուլիսի 18 ... փնտրտուքի ճանապարհին սովորեցի մի բան հաստատ՝ սիրել աշխարհն այնպիսին, ինչպիսին որ կա՝ անկախ իր դառնությունից։ 

Իմ 36-ում ես նորից սկսում եմ ապրել... զրոյից։), ինչպես ամեն տարի։ Բայց ինչ էլ լինի, հաստատ արժի էս աշխարհ գալ, որ սիրես ու սիրվես։): Ես սիրում եմ քեզ»,-գրել է հոբելյարը: