Հարավային Կորեան երկու նախազգուշական կրակ է արձակել ռուսական ռազմական ինքնաթիռի ուղղությամբ

Հարավային Կորեայի օդային տարածքը է ներխուժել նաև չինական ռազմական օդանավ

Հարավային Կորեայի օդուժի ինքնաթիռները երկու նախազգուշական կրակ են արձակել ռուսական ռազմական օդանավի ուղղությամբ, որը ներխուժել էր Հարավային Կորեայի օդային տարածք: Այս մասին հայտարարել է Al Jazeera-ն:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է օդային տարածքը 2 անգամ: Սա առաջին դեպքն է, երբ ռուսական ինքնաթիռները խախտում են օդային տարածքը:

Ի դեպ, Հարավային Կորեայի օդային տարածքը է ներխուժել նաև չինական ռազմական օդանավ: Հարավկորեական F-15 և F-16 կործանիչները օդ են բարձրացել ռուսական ռազմաօդանավի կողմից Հարավային Կորեայի օդային տարածքը հատելուց հետո, քիչ անց ռուսական և չինական օդանավերը հեռացել են: