Գիտնականները պարզել են՝ արյան որ խմբի դեպքում է քաղցկեղի հավանականությունն ավելի ցածր

Մասնագետները վստահեցնում են, որ չարորակ ուռուցքների առաջացման հիմնական պատճառներն են ալկոհոլը ու ծխախոտը, ինչպես նաև ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցների գործածությունը

Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները պարզել են, թե արյան որ խմբի դեպքում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը ամենացածրը: Ուսումնասիրությունը սկսվել է մոտ կես դար առաջ՝ հետևելով Մեծ Բրիտանիայի կլինիկաներում բուժվող հիվանդների առողջական վիճակին:

Ինչպես գրում է medikforum.ru-ն, 35 տարվա ընթացքում գիտնականները հետազոտության համար ուսումնասիրել են ավելի քան մեկ միլիոն հիվանդի տվյալներ: Գիտափորձերի արդյունքում պարզվել է, որ առաջին խմբի արյուն ունեցողների մոտ շատ ավելի հազվադեպ է քաղցկեղ հայտնաբերվում, քան մյուսների մոտ:

Գիտնականները պարզել են, որ երկրորդ խմբի արյուն ունեցող մարդիկ ավելի հաճախ հիվանդանում են ստամոքսի քաղցկեղով, մինչդեռ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդանալու առավել մեծ հավանականություն ունեն երկրորդ ու երրորդ խմբերի արյուն ունեցողները:

Մասնագետները վստահեցնում են, որ չարորակ ուռուցքների առաջացման հիմնական պատճառներն են ալկոհոլը ու ծխախոտը, ինչպես նաև ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցների գործածությունը: