ԱԱԾ սահմանապահ զորքերում մեկնարկեց «Վահան-2019» համատեղ հատուկ սահմանային օպերացիան

Օպերացիայի շրջանակներում հուլիսի 22-ից 25-ը կանցկացվի լայնածավալ ուսումնական վարժանք

Այսօր, հուլիսի 22-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում մեկնարկեց «Վահան-2019» համատեղ հատուկ սահմանային օպերացիան, որին մասնակցում են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և մարզային մարմինների  և այլ գերատեսչությունների աշխատակիցներ։ Օպերացիայի շրջանակներում հուլիսի 22-ից  25-ը կանցկացվի լայնածավալ ուսումնական վարժանք։