Դարերի հրաշքը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Գործածվել սովորեք, խնդրեք. խնդրեցեք ինչ որ կուզեք, և պիտի տրվի ձեզ և նրանց, ում համար աղոթում եք

Հիսուս
Հուլիսի 21

Ապրիր Իմ մեջ: Ով հավատում է Ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ Ես Եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև Ես գնում եմ Հոր մոտ:

Դրանցից ավելի մեծերը. կույրերը տեսողություն ստացան, կաղերը քայլեցին, բորոտները մաքրվեցին, և Ավետարանը քարոզվեց աղքատներին: Դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև Ես գնում եմ Հոր մոտ:

Աշխարհի զարմանքը, դարերի հրաշքը, օրհնելու համար ասպարեզ իջած Զորությունը, Սուրբ Հոգու մաքրազարդող ուժը՝ շարժման մեջ դրված մարդու միջոցով: Վեր կաց, կանգնիր՝ հիվանդության, աղքատության, տարակույսի, հուսահատության և սահմանափակության խուլ գերեզմանից: Ոտքի կանգնիր, լուսավորվիր, որովհետև լույսը եկել է, և քեզ վրա ծագել է Տիրոջ Փառքը:

Սքանչելի ապագա է սպասվում երկուսիդ: Անհատնում զորությամբ լեցուն ապագա՝ Հոգևոր ասպարեզում մարդկանց օգտակար լինելու աննման ժամանակ: Զորությունը թող հոսի ձեր միջով: Գործածվել սովորեք: Խնդրեք. խնդրեցեք ինչ որ կուզեք, և պիտի տրվի ձեզ և նրանց, ում համար աղոթում եք: