Հուլիսի 20-ին՝ Շախմատի միջազգային օրը, Հայաստանի ու Սփյուռքի 100-ից ավելի երեխաների ու պատանիների համար պատգամավորներ Մխիթար Հայրապետյանն ու Արտակ Մանուկյանը շախմատային մրցաշար էին կազմակերպել:
«Շախմատային ծիծեռնակներ» անունը կրող փառատոնը նպատակ ուներ նպաստել մարզաձեւի զարգացմանն ու տարածմանը հանրապետությունում:
Ոգեւորությունը մեծ էր թե՛ մասնակիցների, թե՛ նրանց ծնողների ու պարզապես անցորդների շրջանում: Համընդհանուր ոգեւորությունից անմասն չմնացին նաեւ պատգամավորներն ու չափեցին ուժերը. շախմատասեր պատգամավորների թվում էին Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Բաբկեն Թունյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հովիկ Աղազարյանը:
Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով:
Մասնակիցներին երեկոյան պարգեւատրեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ հանձնելով պատվոգրեր ու նվերներ:
0Comments