Մեկ ամսում հնարավոր է ազատվել 10 կգ ավելորդ քաշից

Այս սննդակարգը նախատեսված է 4 շաբաթվա համար
Live24.am-ը ներկայացնում է

Ձվով սննդակարգն ունի իր առավելություններն ու թերությունները։ Առավելությունների շարքին կարելի է դասել նաեւ այն, որ այդ սննդակարգը նախատեսված է 4 շաբաթվա համար, այսինքն՝ այն բավականին երկարատեւ է։ Խստորեն հետեւելով բոլոր ռեկոմենդացիաներին, մեկ ամսում հնարավոր է ազատվել 10 կգ ավելորդ քաշից։

7

Ձվային սննդակարգի հիմքում ոչ թե սննդի կալորիականությունն է, այլ այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են մարդու օրգանիզմում տարբեր սննդամթերքներ ընդունելիս։ Դրա համար էլ, եթե դուք հանկարծ որոշեք որեւէ մթերք հանել առաջարկվող սննդակարգից, ապա ոչ մի դեպքում այն այլ մթերքով մի փոխարինեք։

Շատ ջուր խմեք։ Ցանկացած քանակությամբ թույլատրվում է հանքային ջուր, ընդ որում՝ թե գազավորված, թե առանց գազավորման, թեյ առանց շաքարի ու կաթի՝ օրվա ցանկացած պահի։

Բանջարեղենը պետք է եփել ջրի մեջ, այլ ոչ թե արգանակի։ Կարելի է հավելել աղ, պղպեղ ու նույնիսկ սխտոր, բայց կտրականապես արգելվում է կենդանական ու բուսական ճարպերի հավելումը։

Քաղց զգալիս կարելի է ուտել գազար կամ վարունգ, բայց ճաշից առնվազն 2 ժամ հետո։ Չի կարելի փոխել առաջարկվող կերակրատեսակների տեղերը։ Եթե սննդակարգին հետեւելիս խախտել եք այն՝ այն սկզբից սկսեք։

Ֆիզիկական ակտիվությունը միայն ողջունելի է։

Եթե ճաշացանկում նշված չէ որեւէ մթերքի քանակությունը, դա նշանակում է, որ այն կարելի է ընդունել անսահմանափակ քանակությամբ, մինչեւ հագենաք։

Ձվով սննդակարգը կարելի է կրկնել ոչ շուտ քան 5-6 շաբաթ ընդմիջումից հետո։

Սննդակարգը պետք է սկսել երկուշաբթի օրվա ճաշացանկից, անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն եք որոշել սկսել այն.

Երկուշաբթի

Նախաճաշն ամբողջ շաբաթվա ընթացքում նույնն է լինելու՝ 1 թուրինջ, 2 ձու, սեւ սուրճ՝ առանց շաքարի։

Ճաշ՝ 2 ձու, 1 բաժակ լոլիկի հյութ կամ մեկ միջին լոլիկ, թեյ՝ անանուխով կամ մելիսայով։

Ընթրիք՝ 2 ձու, 1 միջին թուրինջ, վինեգրետ, որը պատրաստվում է 1 կարտոֆիլից, 1 գազարից, 1 միջին սոխից, 250 գ թթու կաղամբից, 1 թթու վարունգից։ Կարտոֆիլն ու գազարը կարելի է եփել գոլորշու վրա։ Ընթրիքը ավարտեք խոտաբույսային թեյով։

Երեքշաբթի

Նախաճաշը՝ նույնը, ինչ երկուշաբթի

Ճաշ՝ 2 ձու, 1 թուրինջ

Ընթրիք՝ եփած տավարի միս, 2 միջին լոլիկով, 1 թարմ վարունգով, 1 նեխուրով ու հազարի տերեւներով պատրաստված աղցան։

Չորեքշաբթի

Նախաճաշ՝ նույնը, ինչ երկուշաբթի

Ճաշ՝ 2 ձու, սպանախ, խոտաբույսային թեյ։

Ընթրիք ՝ 100 գրամ կաթնաշոռ, 1 հում ձվով համեմված, երկրորդ ձուն կարելի է տապակել։ Կաղամբից ու բազուկից պատրաստված աղցան, թեյ։

Հինգշաբթի

Նախաճաշը՝ նույնը

Ճաշ՝ նույնը, ինչ չորեքշաբթի։ Միայն խոտաբույսային թեյի փոխարեն ոչ քաղցր սուրճ ։

Ընթրիք՝ ցանկացած քիչ յուղոտ ձուկ, վինեգրետ, պատրաստված վերոնշյալ ձեւով, սուրճ

Ուրբաթ

Նախաճաշ՝ նույնը , ինչ երկուշաբթի։

Ճաշ՝ 2 ձու, սպանախ ու սուրճ

Ընթրիք ՝ ցանկացած քիչ յուղոտ ձուկ, վինեգրետ, որտեղ թթու կաղամբը կարելի է փոխարինել թարմով ու սուրճ

Շաբաթ

Նախաճաշ՝ 1 թուրինջ, 2 ձու, սեւ սուրճ

Ճաշ՝ աղցան 1 խնձորով, 1 բանանով, 1 կիվիքվ, 1 տանձքվ ու 1 նարինջով

Ընթրիք՝ տավարի մսից բիֆշտեքս, աղցան՝ 1 նեխուրով, հազարի տերեւներով, 1 լոլիկով, 1 վարունգով, 1 միջին սոխով ու 1 եփած ձվով, սուրճ

Կիրակի

Նախաճաշ՝ 1 թուրինջ, 2 ձու , սուրճ

Ճաշ՝ միջին չափի հավի կեսը, 1 բաժակ լոլիկի հյութ կամ 2 լոլիկ

Ընթրիք՝ միջին չափի հավի կեսը, 1 բաժակ լոլիկի հյութ կամ 2 լոլիկ, 1 միջին չափի գազար, 300 գրամ թարմ կաղամբ ու սուրճ