Սաուդյան Արաբիայի թագավորը «հա» է ասել երկրում ամերիկյան զորքեր տեղակայելուն: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գործակալության աղբյուրը նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Սաուդյան թագավորություն ուղարկելու մոտ 500 զինվորական: Արաբական երկրում ամերիկյան զորքերի տեղակայումը պետք է նպաստի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը և երկու երկրների միջև համագործակցության ամրացմանը: Որոշում կայացնելիս էական նշանակություն է ունեցել նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում այսօր առկա վիճակը:
Սաուդյան թագավորի դրական պատասխանից հետո ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռիչարդ Սփենսերը հաստատ է ամերիկյան զորքերի տեղակայման մասին որոշումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
0Comments