Ամերիկացի բլոգերը ցուցադրել է iPhone 11 շարքի 3 ապագա սմարթֆոնների տեսքը

Ակնկալվում է, որ նոր շարքի սմարթֆոնների պաշտոնական շնորհանդեսը կկայանա աշնանը

Համացանցում հրապարակվել է iPhone 11 շարքի ապագա սմարթֆոնների փորձնական նմուշները: Корреспондент-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը հրապարակվել է Marques Brownlee յութուբյան ալիքում:

Տեսանյութը հնարավորություն է տալիս մանրամասնությամբ ուսումնասիրել սարքավորման դիզայնը՝ նախքան դրանց թողարկումը:

Ակնկալվում է, որ նոր շարքի սմարթֆոնների պաշտոնական շնորհանդեսը կկայանա աշնանը: Ամերիկյան տեխնոլոգիական հսկա միանգամից երեք մոդել է ներկայացնելու՝ iPhone 11, iPhone 11 Max, ինչպես նաև բյուջետային iPhone 11 R մոդելը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ դրանց արժեքը կլինի 1000 դոլարից սկսած: