Ինչու՞ է խափանվել «Ֆեյսբուքի» աշխատանքը. պարզաբանում է մեդիափորձագետը

Խնդիրը գլոբալ է, և հիմնական բողոքողները Թուրքիայից են

Հայաստանում դեռեւս տեղ-տեղ է հնարավոր մուտք գործել «Ֆեյսբուք», «Ինսթագրամ» սոցիալական կայքեր:

«Ա1+»-ն այս խնդրով կապ հաստատեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

Նա ասաց, որ խնդիրը գլոբալ է, և հիմնական բողոքողները Թուրքիայից են:

Մարտիրոսյանը նաև հավելեց, որ ինքն այժմ Կիպրոսի հունական մասում է, և իր մոտ նույնպես ժամանակ առ ժամանակ չի ստացվում մուտք գործել վերոնշյալ սոցիալական կայքերը:

«Թուրքերի բողոքների մասին տեղեկացել եմ նրանց թվիթթերյան գրառումներից»,- նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետը:

Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում և Ասիայում տիրող վիճակի վերաբերյալ փորձագետը դեռևս չի հասցրել տեղեկություն ստանալ:

Նշենք նաև, որ «Հաղորդակ»-ը (Messenger) մասնակիորեն գործում է: «Ա1+»-ի թղթակիցը, ով այժմ ԱՄՆ-ում է, ասաց, որ «Ֆեյսբուք»-ն այնտեղ սովորականի նման աշխատում է: