Արման Թաթոյանը հրապարակում է փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակը

Պաշտպանի նախաձեռնությամբ մշակվել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակում է փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակը և ներկայացնում Պաշտպանի նախաձեռնությամբ մշակված «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում։

Նոր հավելվածը ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի հնարավորություն է ընձեռում ստանալ խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ: