Էմմիի լուսանկարը Սեւանից

Սոցիալական ցանցում տեղադրված կադրում նա վառ գույնի հագուստ է կրում եւ պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին

Երգչուհի Էմմին կիսվել է նոր, հմայիչ լուսանկարով։

Էմմի

Երգչուհին Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում վառ գույնի հագուստ է կրում եւ պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա արտահայտիչ շպար է ընտրել. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Սոցիալական ցանցում տեղադրված կադրի մեկնաբանություններում երգչուհին օգտագործել է «Սեւան» հեշթեգը։

Էմմի

Ավելի վաղ Էմմիի հետ համատեղ լուսանկար էր տեղադրել Անահիտ Սիմոնյանը։ Կադրն արվել էր նրա ծննդյան օրը։ Անահիտը սպիտակ շքեղ զգեստ էր ընտրել, որը համադրել էր վառ դիմահարդարման եւ ոճային մազակալների հետ։ Էմմին եւս բաց գույնի հագուստ էր կրում։ «Էմմիս»,- լուսանկարը մեկնաբանել էր Անահիտ Սիմոնյանը։