ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձեւը, որով արգելվում է Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից քաղաքացիական օդանավ խոցելու ունակ սպառազինության վաճառքը, Բաքվում հիստերիա է առաջացրել:
Մամուլը հրապարակում է արել, որտեղ խոսվում է, թե բոլորովին էլ հարկ չկա խոցել քաղաքացիական օդանավերը, կա ավելի հարմար տարբերակ՝ ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքուղին, դիսպետչերական աշտարակը, այլ ենթակառուցվածքներ:
Հեղինակը գրում է, որ պատահական չէ, որ Ներկայացուցիչների պալատի բանաձեւին հաջորդեց Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զորավարժությունը՝ ՍՈՒ-25 կործանիչների մարտական կրակով: Այդ տիպի կործանիչներն, ինչպես հրապարակման հեղինակն է ասում, նախատեսված են հենց նման օբյեկտների ոչնչացման համար, գրում է hraparak.am:
0Comments