Որոշ հիվանդությունների ժամանակ ապուրների որոշ տեսակներ վնասակար են: Փորձենք պարզել՝ որ ապուրների մասին է խոսքը:
Յուղոտ մսից պատրաստված ապուր
Յուղոտ մսից պատրաստված ապուրներում մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակվում: Այդ պատճառով խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում ուտել յուղոտ մսից պատրաստված ապուրներ: Խորհուրդ չի տրվում նաեւ լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի հիվանդություններից կամ շաքարային դիաբետով տառապող մարդկանց:
Սնկերով եւ լոբիով պատրաստված ապուր
Նման ապուրներ խորհուրդ չեն տրվում հոդատապ ունեցողներին:
Բրնձով ապուր, մածնաբրդոշ կվասով
Սպիտակ բրձնով ապուրը, ինչպես նաեւ կվասով մածնաբրոշը հակացուցված են շաքարային դիաբետով տառապողներին:
Թրթնջուկով ապուր
Կա կարծիք, որ թրթնջուկը ջերմամշակումից հետո ոչ օրգանիկ է դառնում եւ կալցիումի հետ միացություն կազմում, որը քայքայում է դրա սննդային արժեքը: Թրթնջուկով ապուրը հակացուցված է մարդկանց, ովքեր քարերի հետ կապված խնդիրներ ունեն, գրում է med.news.am:
0Comments