Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել. Զոհեր կան

Մահվան ելքով ավիավթարի դեպքով սկսվել են ստուգումներ

Ռուսաստանում մասնավոր ուղղաթիռ է կործանվել, ինչի արդյունքում զոհեր կան: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին:

Գործակալությունը գրում է, որ վթարի արդյունքում մահացել են օդաչուն և ուղևորը: Հայտնվում է, որ վթարից հետո ուղղաթիռը չի բռնկվել:

Մահվան ելքով ավիավթարի դեպքով սկսվել են ստուգումներ: