Խաղաղություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Կգա լեռան լանջի ժամանակը, և դուք կհանգստանաք Ինձ հետ և կսովորեք
Հիսուս


Հուլիսի 14

Ուրախացեք, սովորեցնելու շատ բան ունեմ ձեր երկուսին: Մի կարծեք, թե ես զրկում եմ ձեզ Իմ Ներկայությունից, երբ միայն Իմ ճշմարտությունն եմ հայտնում ձեզ:

Դուք այժմ փոթորկի միջով եք անցնում: Հերիք է այն, որ Ես ձեզ հետ եմ՝ հարկավոր պահին ասելու. «Խաղաղվիր, հանդարտվիր՝ այսպես լռության մատնելու թե քամուն թե ալիքներին»:

Ես ոչ թե փոթորկի ժամանակ, այլ խաղաղ լեռան վրա էր, որ Իմ աշակերտներին սովորեցրի թագավորությանս ճշմարտությունները:

Այսպես կլինի և ձեզ համար. կգա լեռան լանջի ժամանակը, և դուք կհանգստանաք Ինձ հետ և կսովորեք: