Գիտնականները հայտնաբերել են արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու պարզ միջոց

Կանադացի գիտնականները վերլուծել են 12 կլինիկական հետազոտության տվյալները

Կանադացի գիտնականները վերլուծել են 12 կլինիկական հետազոտության տվյալները, որոնք մասնակցել է 2-րդ տիպի շաքարային դիաբետով տառապող 450 հիվանդ: Վերլուծության արդյունքում մասնագետները եկել են այն եզրահանգման, որ օրական մոտ 60 գրամ ընկույզ օգտագործելը դրական ազդեցություն է ունենում երկու հիմնական կենսաքիմիական ցուցանիշների՝ գլիկոզիլացված հեմոգլոբինի (գլիկոհեմոգլոբին՝ արյան մեջ շաքարի պարունակության միջին մակարդակը) և արյան մեջ գլյուկոզայի (գլյուկոզայի պարունակությունը մինչ որևէ բան ուտելը) մակարդակների վրա:

Գիտնականների խոսքով՝ խոսքը ընկույզի որևէ որոշակի տեսակի մասին չէ: Շաքարային դիաբետով տառապողների օրգանիզմի գործառույթների բարելավմանն են նպաստում ինչպես նուշը, պիստակն ու հունական ընկույզը, այնպես էլ բրազիլական ընկույզը, քեշյուն, շագանակը, կոկոսյան ընկույզը, պնդուկը, մակադամյան, պեկանը, մայրու ընկույզները և այլն:

«Երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում օրական երկու անգամ 30 գրամ նշված ընկույզներից օգտագործելն օգնում է նվազեցնել ու կայունացնել արյան մեջ շաքարի մակարդակը», - նշում են գիտնականները՝ հավելելով, որ առավել լավ արդյունք է նկատվում այն դեպքում, երբ սննդակարգում ընկույզներով են փոխարինվում զտված ածխաջրերը, այլ ոչ թե հագեցած ճարպերը:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru, գրում է tert.am: