Համացանցում հայտնվել է Տիեզերքի անիմացիոն քարտեզը

2019 թվականի հունիսին հրապարակվել էր տիեզերքում գիտնականների 4-հազարերորդ բացահայտման մասին տեսանյութը

APOD պորտալի մասնագետները ստեղծել են ուշագրավ անիմացիոն քարտեզ, որը ցույց է տալիս Արեւային համակարգի սահմաններից դուրս մոլորակների բացահայտման պատմությունը, հաղորդում է MIGnews-ը:

NASA-ի տվյալների հիման վրա այդ տեսահոլովակը հրապարակվել է YouTube-ալիքում:

Բանն այն է, որ 2019 թվականի հունիսին հրապարակվել էր տիեզերքում գիտնականների 4-հազարերորդ բացահայտման մասին տեսանյութը: Այդ առիթով մասնագետները որոշել էին ստեղծել անհավանական քարտեզը, որում կարելի է տեսնել ոչ երկրային աշխարհի մեզ արդեն հայտնի մասը:

Տեսանյութը ցույց է տալիս Տիեզերքի պրոյեկցիան հարթության վրա եւ աստղագետների կողմից էքզոմոլորակների բացահայտման դինամիկան: Տարբեր գույներով ներկայացված են որոնման ձեւերը: