Կալիֆորնիայում սապատավոր կետն իրական ներկայացում է տվել զբոսաշրջիկների համար

Մառախլապատ երկնքի և մռայլ հորիզոնի ֆոնին միաձուլվելով՝ հսկայական կաթնասունն արտակարգ ներկայացում է ցուցադրել՝ ասես քաջ գիտակցելով, որ ուրախացնում է իրեն դիտողներին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնտերեյի ծովածոցում զբոսաշրջիկներն արտասովոր գեղեցիկ տեսարանի են ականատես եղել:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հսկայական ընկերասեր սապատավոր կետը տպավորիչ շոու է ցուցադրել հանդիսականի համար՝ ավելի քան 30 անգամ ջրից դուրս ցատկելով: Ծովային կենդանու ուշագրավ խաղը տեսագրել են հատուկ կետերի վարքը դիտելու համար ծով դուրս եկած զբոսաշրջիկները:

Մառախլապատ երկնքի և մռայլ հորիզոնի ֆոնին միաձուլվելով՝ հսկայական կաթնասունն արտակարգ ներկայացում է ցուցադրել՝ ասես քաջ գիտակցելով, որ ուրախացնում է իրեն դիտողներին:  

Մարդկանց խմբին ուղեկցող զբոսավարը՝ ծովային կենսաբան Նենսի Բլոքը, նշել է, որ իր 30-ամյա աշխատանքային փորձի ընթացքում նա միայն մի քանի անգամ է ականատես եղել, որ կետերն այսքան շատ դուրս ցատկեն ջրից միաժամանակ: