Վրաց երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն հայտնել է, որ վերջին անգամ Ռուսաստան է այցելել 2008 թվականին:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, նրա խոսքով՝ Հարավային Օսիայում տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո նա պահել է իր խոստումը և Ռուսաստանում հյուրախաղերով հանդես գալու հրավերները չի ընդունել՝ չնայած դրանց մեծ թվին: «Ես ասել եմ, որ ոտք չեմ դնի այնտեղ, քանի դեռ մեր երկրների միջև այսպիսի իրավիճակ է»,- ասել է դերասանը:
Կիկաբիձեն հավելել է, որ իր գաղտնի ելույթների մասին հաղորդումները սադրանք են: «Ես միշտ պատրաստ եմ երգել ռուսների համար, բայց ոչ Ռուսաստանում», - եզրափակել է վերջինս:
Նախօրեին դերասան Բորիս Կլյուևը հայտարարել էր, որ Կիկաբիձեն գաղտնի խնջույքներ է վարում Ռուսաստանում և լավ վաստակում է նման միջոցառումների ժամանակ:
0Comments