Nissan-ը հրապարակել է նոր Juke-ի առաջին լուսանկարը

Սա կարելի է համարձակորեն անվանել դիզայներական էվոլյուցիա, որը կուրախացնի ներկայիս Juke-ի երկրպագուներին

Nissan-ը նոր սերնդի Juke քրոսսովերը կներկայացնի սեպտեմբերի 3-ին, սակայն մինչ այդ ճապոնացիները ցուցադրել են առաջին պաշտոնական թիզերը, գրում է Motor-ը:

Երկրորդ սերնդի Juke-ի առաջին լուսանկարը ցույց է տալիս, որ այն կպահպանի «երկհարկանի» լուսատեխնիկան: Դա կարելի է համարձակորեն անվանել դիզայներական էվոլյուցիա, որը կուրախացնի ներկայիս Juke-ի երկրպագուներին:

Քրոսսովերը կստանա 1,0 и 1,3 ծավալով բենզինային շարժիչներ, 1,5 լիտր dCi դիզել եւ, հնարավոր է, 1,6 լիտր տուրբոշարժիչ՝ մինչեւ 200 ձիաուժ հզորությամբ: