ԱՄՆ-ում սպանության զոհի որդիները հարձակվել են մեղադրյալի վրա

ԱՄՆ Օհայո նահանգի բնակիչ 62-ամյա Դեյլ Ուիլյամսին մեղադրել են 2017 թվականին իր նախկին սիրուհու՝ Էլիզաբեթ Ստյուարտի սպանության մեջ

ԱՄՆ Օհայո նահանգի բնակչի սպանության գործի լսումներն իրական քաոսի են վերածվել, երբ զոհի որդիները դատարանի դահլիճում հարձակվել են սպանության մեջ մեղադրվողի վրա, հաղորդում է Fox News-ը:

62-ամյա Դեյլ Ուիլյամսին մեղադրել են 2017 թվականին իր նախկին սիրուհու՝ Էլիզաբեթ Ստյուարտի սպանության մեջ: Ստյուարտի որդիները՝ չնայած ոստիկանների ներկայությանը, հարձակվել են մեղադրյալի վրա: Դեպքի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Ոստիկանները միջամտել են:

Հարձակման համար նրանց 30 օրվա  ազատազրկման են դատապարտել, իսկ գործի լսումների օրը տեղափոխվել է: