Փրկիչը

Ես կատարում եմ Ինձ վստահած ամեն մի գործ, ուրեմն, մի վախեցիր՝ վստահիր
Հիսուս


 

Հուլիսի 13

Եթե իսկապես հավատաս, որ Իմ ձեռքն է ձեզ ազատել մահվան խավարից, այնժամ կհամոզվես, որ Իմ Միակ Նպատակը քեզ լիովին փրկելն ու դնելն է ճանապարհի վրա, որով պարտավոր ես ընթանալ:

Անգամ մարդը խեղդվողին չի ազատում, որպեսզի դնի նրան դարձյալ ավելի վտանգավոր ու խոր ջրերի մեջ, այլ հանելով նրան՝ դնում է ապահով ցամաքի վրա՝ առողջացնելու ու կյանքին վերադարձնելու համար: Անհրաժեշտության դեպքում՝ տուն  տանելու:

Ասածից հետևություն արա, թե Ես՝ քո ազատարարը, ինչեր կարող եմ անել քեզ համար: Քո ակնկալիքները իրապես չնչին են՝ Իմ տալու հնարավորության համեմատ: Տիրոջ ձեռքը մի՞թե կարճացել է, որ չկարողանա գործել կամ չկարողանա փրկել:

Իմ վերջին աղաղակը խաչի վրա այս էր. «Ամեն ինչ կատարյալ է». ավարտվեց, կատարվեց: Այս աղաղակը նշանակում էր, որ ամբողջ մարդկությունը փրկված է: Ես կատարում եմ Ինձ վստահած ամեն մի գործ: Ուրեմն, մի վախեցիր՝ վստահիր: