Նա արեց դա․ Ջենիֆեր Լոպեսը «Մերկապարուհիները» ֆիլմի թիզերում պտտվում է մերկաձողի վրա

Շքեղ մուշտակ հագած Լոպեսը սկզբում մտնում է ակումբ, իսկ հաջորդ վայրկյանին երեւում է, թե ինչպես է նա պտտվում ձողի վրա եւ լողում է դոլարների մեջ

Օրերս 49-ամյա երգչուհի ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր  Instagram-ում կարճ հրապարակում է կատարել, որով անոնսել է «Մերկապարուհիները» (Hustlers) ֆիլմը, որում հանդես է գալիս անեւ նա։ Կարճ տեսանյութում ցուցադրվում է ֆիլմից մի քանի կադր, որտեղ հանրահայտ երգչուհին մարմնավորել է մերկապարուհու։ Շքեղ մուշտակ հագած Լոպեսը սկզբում մտնում է ակումբ, իսկ հաջորդ վայրկյանին երեւում է, թե ինչպես է նա պտտվում ձողի վրա եւ լողում է դոլարների մեջ։

«Ֆիլմի թրեյլերին մնացել է մի քանի օր։ Այս լույս կտեսնի հուլիսի 17-ին», - հոլովակին կից գրել է Ջեյ Լոն։

Ֆիլմի սյուժեով Hustler էրոտիկ ամսագրի աշխատակիցները միավորվում են նախկին մերկապարուհիների հետ, որպեսզի մեծ գումերներ վաստակեն Ուոլլ Սթրիթի գիշերային ակումբների հարուստ այցելուներից

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն օրերս ստացել է Ամերիկայի նորաձեւության դիզայներների խորհրդի գլխավոր մրցանակը «Ոճի կուռք» անվանակարգում։ Նախորդ տարիներին CFDA Fashion Awards-ի մրցանակի նույն անվանակարգում արժանացել են Նաոմի Քեմփբելը, Ռիհաննան, Բեյոնսեն եւ Քեյթ Մոսը, գրում է style.news.am: