Թմրաբարոն Գաճաճի մայրը Թրամփին խնդրել է թույլ տալ որդուն բանտում տեսակցել

Գաճաճին մեղավոր են ճանաչել 17 հոդվածով, որոնց թվում են՝ «Թմրանյութերի իրացում եւ փոխադրում», «Փողերի լվացում», «Սպանություն»

Թմրաբարոն Գաճաճի մայրը, ում ԱՄՆ-ում մեղավոր են ճանաչել, Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին խնդրել է թույլ տալ որդուն բանտում տեսակցել: Այս մասին հայտնել է թմրաբարոնի փաստաբան Խոսե Ռոդրիգեսը, փոխանցում է Life-ը: 

Նրա խոսքով՝ կինն արդեն նամակ է գրել ԱՄՆ առաջնորդին, որում խնդրել է իրեն Նահանգներ այցելելու հումանիտար վիզա տալ: Ավելի վաղ նույն խնդրանքով նա դիմել էր Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին:

Հիշեցնենք, որ Գաճաճին մեղավոր են ճանաչել 17 հոդվածով, որոնց թվում են՝ «Թմրանյութերի իրացում եւ փոխադրում», «Փողերի լվացում», «Սպանություն»: Նրան սպառնում է մի քանի ցմահ պատժաժամկետ, գրում է news.am: