Google ընկերության աշխատակիցները պարբերաբար լսում են ձայնային հրամանները, որոնք ուղարկում են օգտատերերը Google Home-ին կամ Google օգնականին: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ընկերության արտադրանքի կառավարիչ Դեյվիդ Մոնսիսը։
Նրա խոսքերով Google-ը համագործակցում է աշխարհում խոսքի ճանաչման հարցերով զբաղվող մեծ թվով մասնագետների հետ, որոնք օգնում են ընկերությանը բարելավել խոսքի ճանաչման համակարգերը, ինչպես նաև ավելացնել տարբեր լեզուներով հրահանգների աջակցությունը:
«Փորձարկումները վերլուծում և թարգմանում են մի շարք հարցումներ, որոնք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ այս կամ այն լեզուն»,-ասել է Մոնսիսը՝ հավելելով, որ սա արհեստական ինտելեկտի ճանաչման համակարգի բարելավման կարևոր տարր է:
0Comments