Ֆրանսիայում հավանություն են տվել բժշկական մարիխուանայի տարածման փորձին

2018թ. Սեպտեմբերին գործակալությունը նույն խմբին հանձնարարել էր գնահատել կանաբիսի օգտակարությունը տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ

Ֆրանսիայի Ֆարմակոլոգիական անվտանգության ազգային գործակալությունը հավանություն է տվել բժշկական մարիխուանայի տարածման փորձին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության կայքին:

«Վերլուծելով փորձագիտական հանձնաժողովի առաջարկը՝ գործակալությունը հավանություն է բժշկական մարիխուանայի տարածման փորձին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ այժմ գործակալությունը մտադիր է շահագրգիռ տարբեր պետական գերատեսչությունների հետ ստեղծել տեխնիկական պայմաններ փորձի անցկացման համար:

2018թ. Սեպտեմբերին գործակալությունը նույն խմբին հանձնարարել էր գնահատել կանաբիսի օգտակարությունը տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ, գրում է news.am:

Վերլուծելով զեկույցը՝ գործակալությունը հայտարարել է, որ հավանություն է տալիս բժշկական նպատակով թրմանյութի օգտագործմանը: