Թմրաբարոն Էսկոբարի եղբայրը ցանկանում է դատի տալ Իլոն Մասկին գյուտի գաղափարը յուրացնելու համար

Մասկին պատկանող The Boring Company-ն թողարկել է գազի ջեռոցներ Not A Flamethrower
դատախազություն

Կոլումբիացի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի (1949-1993) կրտսեր եղբայրը՝ Ռոբերտո Էսկոբարը, պատրաստվում է դատի տալ Իլոն Մասկին որպես մարտական կրականետ հարմարեցված գազի ջեռոցի գաղափարի ենթադրյալ յուրացման պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ամերիկյան Թի էմ-զի պորտալին։

Կոլումբիացին պնդում է, որ պրոպանի «կրականետի» գաղափարը գողացվել է 2017 թվականին, երբ Մասկի աշխատակիցներից մեկն այցելել է Էսկոբարների ընտանեկան տիրույթներ, գրում է news.am:

Մասկին պատկանող The Boring Company-ն թողարկել է գազի ջեռոցներ Not A Flamethrower («Ոչ կրականետ») անվամբ 2018-ի հունվարին։ Ռոբերտո Էսկոբարի պրոպանի ջեռոցների սեփական գիծը վաճառքում հայտնվել է մի քանի ամիս առաջ։