Ստամբուլի օդանավակայանում ուշագրավ դեպք է պատահել թռիչքի պատրաստվելու ժամանակ: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ուղևորուհիներից մեկը փորձել է ինքնաթիռում հայտնվել ուղեբեռի հանձնման ժապավենով:
Միջադեպը պատկերող տեսանյութը հրապարակվել է համացանցում: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է կինը մտնում գրանցման համար նախատեսված հատված, այնուհետև փորձում քայլել ուղեբեռի համար նախատեսված ժապավենով: Նախ նա փորձում էր ոտքի վրա մնալ՝ ուղեբեռը ձեռքին, սակայն քիչ անց ընկել է:
Օդանավակայանի աշխատակիցները միանգամից չեն հասկացել, թե ինչ է նա փորձում անել, սակայն վայրկյաններ անց նրանցից մեկն անջատել է ժապավենը:
Ենթադրվում է, որ կինն առաջին անգամ է ինքնաթիռով թռչելու պատրաստվելիս եղել և չի իմացել, թե ինչպես են ուղևորները հայտնվում ինքնաթիռում:
0Comments