Թաիլանդի ՌՕՈւ L-39 ուսումնամարզական ինքնաթիռը կործանվել է երկրի հյուսիսի Չիանգմայ նահանգում, օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը վիրավոր է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Թհաի Ռաթ ՏՎ» հեռուստաալիքին։
Ինքնաթիռը, որն օգտագործվում էր կործանիչ օդաչուներին սովորեցնելու համար եւ պատկանում էր 411 ուսումնական էսկադրիլիային, ուսումնական թռիչք էր կատարում նահանգի լեռնային տեղանքում, երբ հանկարծ շարժիչը խափանվել է, տեղեկացնում է հեռուստաալիքը, հղում կատարելով Թաիլանդի ՌՕՈւ հրամանատարությանը։ Ինքնաթիռը վարում էին հրահանգիչ օդաչուն եւ կուրսանտը, գրում է news.am:
Շարժիչի խափանման պահին ինքնաթիռը թռչում էր ոչ մեծ բարձրության վրա։ Երկու օդաչուները ստիպված էին անհապաղ կատապուլտացվել։ Օդաչուներից մեկը զոհվել է պարաշյուտով իջնելիս՝ հարվածվելով ծառերին, մյուսը լուրջ վնասվածքներ է ստացել, բայց ողջ է մացել, ասվում է հաղորդագրությունում։
0Comments