«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ»

Այն թեկնածուները, ում ցանկանում են առաջարկել իմքայլականները, հրաժարվում են ԲԴԽ անդամ դառնալ
«Իմ քայլը»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պաշտոնապես որոշված է, թե երբ են հայրենի ազգընտիրները մեկնում իրենց կողմից այդքան սպասված արձակուրդին:

Հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 23-ը պատգամավորները հանգստանալու են, իսկ արդեն ԱԺ քառօրյա նիստերը սկսելու են սեպտեմբեր ամսից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` խորհրդարանում այլեւս արտահերթ նիստեր չեն լինելու:

Բանն այն է, որ այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է, սակայն այն թեկնածուները, ում ցանկանում են առաջարկել իմքայլականները, հրաժարվում են ԲԴԽ անդամ դառնալ:

Ըստ մեր տեղեկությունների` պատճառը եղել է նաեւ այն, որ իշխանության կողմից առաջարկված նախկին թեկնածու Աննա Մարգարյանի ընտրությունը իշխանական խմբակցությունը խայտառակ ձեւով տապալեց»: