Պահապան հրեշտակներ

Մի մոռացեք, որ դուք Թագավորի զավակներ եք
Հիսուս ջան


 

Հուլիսի 10

Դուք Իմն եք: Եթե Ես մի անգամ դրել եմ ձեզ վրա Իմ Կնիքը ու Դրոշմը՝ Իմ սեփականը դարձնելով, ապա Երկնային Զորքերի բազմությունը անհրաժեշտության դեպքում կգա ծառայություն մատուցելու և պաշտպանելու ձեզ:

Մի մոռացեք, որ դուք Թագավորի զավակներ եք:

Սովորություն դարձրեք պատկերացնելու Իմ Հրեշտակներին, որոնք իբրև անտեսանելի թիկնապահներ պատրաստ են ըստ հարկի պաշտպանել ու օգնել ձեզ: Նրանք կամենում ու կարողանում են անել ամեն ինչ՝ ձեր բարօրության համար:

Այս զգացումը ունեցեք ձեզ հետ ողջ օրվա ընթացքում: Երբ այս պատկերացումը ունենաք, ամեն ինչ դեպի լավը կգնա: