Ամենաբարձր վարձատրվող աստղը՝ ըստ Forbes-ի

29-ամյա երգչուհին անցյալ տարի վաստակել է 185 մլն դոլար

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է անցնող տարվա ընթացքում ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշային աղյուսակը: Առաջատարը փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթն է:

29-ամյա երգչուհին անցյալ տարի վաստակել է 185 մլն դոլար: Նա կարողացել է հասնել նման ցուցանիշի`համաշխարհային շրջագայության և իր Reputation ալբոմի շնորհիվ, որն ամերիկյան պատմության մեջ ամենաշաութաբեր ալբոմն է՝ 266,1 մլն դոլար, գրում է 1in.am:

Երկրորդ տեղում Քայլի Ջեններն է, որ 21 տարեկանում դարձել է ամենահաջողակ գործարարներից մեկը: Նա նաև The Kardashian Family-ի հանրահայտ իրական շոուի հերոսուհիներից է: Տարվա ընթացքում նա կարողացել է 170 միլիոն դոլար վաստակել: