Ինտերը հրաժարվել է տրանսֆերային թիրախներից մեկից

«Ինտերը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել Ռոմելու Լուկակուին

Միլանի «Ինտերը» հրաժարվել է տրանսֆերային թիրախներից մեկից։ Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը «ներաձուրիները» չեն գնի «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ նման որոշման պատճառը բոսնիացի հարձակվողի տրանսֆերային բարձր արժեքն է։ «Ռոման» 20 միլիոն եվրո է ուզում Ջեկոյի համար, մինչդեռ «Ինտերը» պատրաստ է վճարել միայն 10-ը։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Պարի Սեն Ժերմենը»։ 

«Ինտերը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել Ռոմելու Լուկակուին։ ՄՅՈւ-ի բելգիացի հարձակվողը միլանյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին լավագույնն էր անվանել՝ ակնարկելով տեղափոխությունը Ա սերիա, գրում է tert.am: