Ջրով են լցվել նաև մետրոն ու Սպիտակ տունը

Միացյալ Նահանգներում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է առաջացել, շատ փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել, գրում է The New York Times-ը:

Ջրհեղեղի հետևանքները նկատվել են անգամ Սպիտակ տանը, որտեղ ճեպազրույցների սենյակի հատակը ջրի տակ է անցել:

Ջրհեղեղից տուժել են նաև հարևանությամբ գտնվող Վիրջինիա և Մերիլենդ նահանգների ծայրամասերը: