«Յուվենտուսը» 130 միլիոն եվրո կառաջարկի Պոգբայի համար

Անգլիայի անցած առաջնության 35 խաղում Պոգբան խփել է 13 գոլ

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» 130 միլիոն եվրո կհատկացնի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար, հաղորդում է բրիտանական The Times-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է 150 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը եւ նրա գործակալ Մինո Ռայոլան արդեն հայտարարել են, որ վճռական են տրամադրված եւ փոխելու են ակումբը, գրում է sport.news.am:

Անգլիայի անցած առաջնության 35 խաղում Պոգբան խփել է 13 գոլ (7-ը՝ 11մ) եւ կատարել է 9 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։