Թրամփի վարկանիշը հասել է ռեկորդային ցուցանիշի

ԱՄՆ հարկային քաղաքակությունն արդյունավետ է համարել հարցվածների 42%-ը, իսկ 40%-ը համարել է, որ Թրամփը վարում է արտաքին լավ քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը բարձրացել է՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի։ Դա նրա որդեգրած տնտեսական քաղաքականության արդյունքն է, գրում է Langer Research Associates-ն իր հրապարակած հետազոտության մեջ:

Հարցումը պատվիրել են ABC-ն և The Washington Post-ը:

Որպես երկրի ղեկավար՝ Թրամփի գործունեությանը հավանություն է տվել ամերիկացիների 44%-ը, իսկ 53%-ը հակառակ տեսակետին է:

Հարցվածների 51%-ը ողջունում է Թրամփի վարած տնտեսական քաղաքականությունը:

ԱՄՆ հարկային քաղաքակությունն արդյունավետ է համարել հարցվածների 42%-ը, իսկ 40%-ը համարել է, որ Թրամփը վարում է արտաքին լավ քաղաքականություն:

Ամերիկացիների 29%-ն է աջակցում նախագահի էկոլոգիական քաղաքականությանը։ Հարցվածների ընդամենը 37%-է կոչ անում անհապաղ իմպիչմենթ իրականացնել: