Այս Սահմանադրությունը թույլ է տվել դժվար պահերին լուծումներ գտնել. Վահե Հովհաննիսյան

Չի կարելի անընդհատ բացասական իմպուլսներ տալ հասարակությանը և ակնկալել դրական վերաբերմունք

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահեն Հովհաննիսյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է այն խոսակցություններին, որոնք վերաբերում են Սահմանադրության՝ այսպես ասած, կարված լինելուն, կամ, որ փոփոխություններն արվել են տվյալ ժամանակաշրջանի ղեկավարների ցանկություններից ելնելով։

«Ես կուզեի, որ չխոսեինք: Մենք միասին այդ փուլերով անցել ենք, բոլոր հարցականները մեր մեջ կան: Չի կարելի անընդհատ բացասական իմպուլսներ տալ հասարակությանը և ակնկալել դրական վերաբերմունք: Փաստը կա, որ մենք ապրում ենք էս Սահմանադրությամբ և այս Սահմանադրությունը, երբեմն, մեր պետմության մեջ թույլ է տվել լուծումներ գտնել դժվար պահերին», – ասել է Հովհաննիսյանը՝ բերելով օրինակներ։

Մանրամասները՝ տեսանյութում։