Հայաստանը հայտնի օրենքով գողին արտահանձնել է Ֆրանսիային

Քալաշովին մեղադրում են փողերի լվացման և կազմակերպված հանցավոր խմբավորմանն աջակցություն ցուցաբերելու մեջ

2018 թվականի նոյեմբերին Հայաստանում ձերբակալված օրենքով գող Մերաբ Քալաշովն արտահանձնվել է Ֆրանսիային: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

43-ամյա օրենքով գողը քաղաքացիություն չունի: 2015 թվականից Ֆրանսիան հետախուզում էր հայտարարել նրա նկատմամբ:

Քալաշովին մեղադրում են փողերի լվացման և կազմակերպված հանցավոր խմբավորմանն աջակցություն ցուցաբերելու մեջ: