Ով է փոխարինելու Վլադիմիր Պուտինին

Ամենակարևորն այն է, որ նա ունենալու է ուժեղ բնավորություն, լինելու է հայրենասեր, ով երբեք չի վտանգելու Ռուսաստանի ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը, գերտերության կարգավիճակը. Պուտին

ВЦИОМ-ի ղեկավար Վալերիյ Ֆյոդորովը կարծիք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն այսօր փնտրում է նրան, ով փոխարինելու է իրեն:

Սակայն, Ֆյոդորովը վստահ է, որ Պուտինին փոխարինողի անունը հանրությունը շուտ չի իմանա:

Ֆյոդորովն ամեն դեպքում նշել է այն մարդու կերպարը, ով փոխարինելու է Պուտինին: Այդ գործիչը լինելու է 40-50 տարեկան, ժամանակակից, դինամիկ, պետական կառավարման փորձ ունեցող: Սակայն ամենակարևորն այն է, որ նա ունենալու է ուժեղ բնավորություն, լինելու է հայրենասեր, ով երբեք չի վտանգելու Ռուսաստանի ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը, գերտերության կարգավիճակը:

Պուտինին փոխարինողը պետք է կարողանա Ռուսաստանի շահերը պաշտպանել այլ գերտերությունների հետ հարաբերություններում և նվազագույնին հասցնել նոր մեծ պատերազմի վտանգը: