Հրավառության արդյունքում կին է մահացել․ կան վիրավորներ

3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում քաղաքի ազատագրման տարելիցին նվիրված հրավառության հետեւանքով կին է մահացել, կան վիրավորներ։ Հրավառության արկերից մեկը պայթել է ոչ թե օդում, այլ անմիջապես՝ գետնին։ Դրա բեկորները վնասել են ներկաներին, ովքեր հրավառությունն էին դիտում։ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մի կնոջ փրկել չի հաջողվել, նա մահացել է։

bujinfo.am