Վաշինգտոնում 2 մարդու են կալանավորել, որոնք Սպիտակ տան մոտ այրել են ԱՄՆ դրոշը

Ամերիկյան գաղտնի ծառայության ներկայացուցիչները The Hill-ին հայտնել են, որ մի մարդ կալանավորվել է ոստիկանի վրա հարձակվելու եւ դիտավորյալ հրկիզման

ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները կալանավորել են 2 մարդու, որոնք ամերիկյան դրոշն այրել էին Սպիտակ տան մոտ՝ Անկախության օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից առաջ, հայտնում է The Hill-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ իրավախախտներից մեկը եւ 2 ոստիկան բժշկական օգնության կարիք են ունեցել, բայց ստացած վնասվածքները վտանգավոր չէին:

Ամերիկյան գաղտնի ծառայության ներկայացուցիչները The Hill-ին հայտնել են, որ մի մարդ կալանավորվել է ոստիկանի վրա հարձակվելու եւ դիտավորյալ հրկիզման, երկրորդը՝ «ոստիկանի աշխատանքին խոչընդոտելու եւ կալանավորելիս դիմադրություն ցույց տալու պատճառով», գրում է news.am:

Washington Examiner-ի թղթակից Սթիվեն Նելսոնը իր թվիթերյան էջում դրոշի այրման հոլովակ է հրապարակել: Նա նաեւ հայտնել է, որ վետերան ներկայացած տղամարդը այրվող դրոշը վերցրել է:

 

 

 

Embedded video

Steven Nelson@stevennelson10

Footage of White House flag burning ahead of Trump's

A man who identified himself as a veteran grabbed the burned flag

242

263 people are talking about this